Մեխիկոյի օդանավակայանում իրավապահները կրակ են բացել գործընկերների վրա. 3 զոհ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի միջազգային օդանավակայանում ոստիկանության երկու աշխատաիցներ, օդանավակայանի ռեստորաններից մեկում կրակ են բացել իրենց գործընկերների ուղղությամբ, ինչի հետևանքով նրանցից երեքը զոհվել են տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը։
Տեղական ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ կրակ բացած ոստիկաններն ամենայն համավանականությամբ՝ թմրամաֆիայի ներկայացուցիչներ են եղել։
Նշվում է, որ զոհված ոստիկանների առաքելությունը կայանում էր նրանում, որպեսզի ձերբակալեին նարկոկարտելի երկու կասկածյալներին։
Օդանավակայանի տեսախցիկների տեսագրությունների շնորհիվ հնարավոր է եղել պարզել ոստիկանների ինքնությունը, սակայն վերջինները դիմել են փախուստի։
Օդանավակայանի տնօրինությունը հայտարարել է, որ միջադեպը չի խոչընդոտել չվերթների իրականացմանը, միայն մի քանի ժամով փակ է եղել տվյալ ռեստորանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը։









