Նեապոլում ձերբակալվել է Պյանեզե-Դ-Ալտերիո կլանի կնքամայրը

13:58 • 26.06.12

Իտալիայի Նեապոլ քաղաքի արվարձանում ոստիկանությունը ձերբակալել է Պյանեզե-Դ-Ալտերիո (Pianese-D'Alterio) կլանի 66 անդամի, այդ թվում` պարագլխին` Ռաֆաելա Դ’Ալտերիոյին: La Repubblica թերթի տվյալներով` ձերբակալման օպերացիան անցկացվել է Կաստելո-դի-Չիստերնա համայնքում:

 

Ոստիկանությունը նաև կալանքի տակ է առել ձերբակալվածների ունեցվածքը` տներ, ակումբներ, խանութներ: Ձերբակալվածներին առաջադրվել են մի շարք հանցագործությունների մեղադրանքներ: Բացի այդ, ըստ «Ֆրանս պրես» գործակալության, նրանք մեղադրվում են նաև փողերի կեղծման մեջ:


Ռաֆաելա Դ’Ալտերիոն ղեկավարում է կլանը 2006թ.-ից, իր ամուսնու սպանությունից հետո: Մինչ այդ, կլանի պարագլուխը նա էր:

 

La Repubblica-ի տվյալներով` Պյանեզե Դ’Ալտարիոն կասկածվում է «Կամոռռա» մաֆիոզ կառույցում ընդգրկված այլ հանցավոր խմբավորումների հետ համագործակցության մեջ: