Նեպալում միկրոովտոբուսը 400 մ բարձրությունից ընկել է ձորը. 10 զոհ

11:23 • 26.06.12

Նեպալի արևմուտքում միկրոավտոբուսը վայր է ընկել լեռնային ճանապարհից, կա 10 զոհ, տեղեկացնում է Dawn-ը:

 

Մահենդրանագար քաղաքից դեպի արևելք տանող ճանապարհին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և 17 ուղևոր տեղափոխող մեքենան 400 մետր բարձրությունից ձորն է ընկել: Ըստ ոստիկանության՝ ողբերգության պատճառքը արագության գերազանցումն է:

 

Նեպալում նման աղետալի պատահարները հաճախակի են. ամենախոշորը տեղի էր ունեցել անցած տարվա հոյտեմբերին. ձորն ընկած ավտոբուսը 41 մարդու մահվան պատճառ էր դարձել: