ԼՂՀ–ում մի շարք սպաներ պարգևատրվել են ադրբեջանական ոտնձգությունները կասեցնելու համար
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր պարգևատրելու մասին, այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից։
Համաձայն հրամանագրի, ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար պարգեւատրվել են.
«Արիության համար» մեդալով` փոխգնդապետ Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը, մայոր Գեղամ Մանուկյանը, «Մարտական ծառայություն» մեդալով` ենթասպա Գագիկ Ալավերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը:









