Վարդան Օսկանյանին դատախազությունից պատասխանել են, թե ինչ` առայժմ հայտնի չէ
Նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին երեկ ուղարկվել է «Սիվիլիթաս» հիմնադրամում փողերի լվացման հատկանիշներով քննվող գործի նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի որոշման պատճենը՝ այն քննարկելուց հետո:
Այս մասին Tert.am –ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ շաբաթ Վարդան Օսկանյանը Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` քրգործի մասին որոշումը վերացնելու և գործով վարույթը կարճելու մասին դիմում էր ներկայացրել:
Սոնա Տռուզյանը, պատասխանելով հարցին, թե ի վերջո ինչ որոշում է կայացվել, նշեց, որ ճիշտ չէր լինի մինչև դիմումատուի՝ որոշման ստանալը հրապարակել դրա բովանդակությունը:









