Գնելու նպատակով վերցրել է բջջային հեռախոսը ու դիմել փախուստի

13:08 • 26.06.12

Հունիսի 25-ին, ժամը 15.00-ին, Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987թ. ծնված Սարգիս Մ.-ին:

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ պարզվել է, որ նա մայիսի 11-ին, ժամը 22.00-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 17 շենքի մոտ գնելու պատրվակով վերցրել է 1995 թ. ծնված Մարտին Խ.-ի բջջային հեռախոսը և նույն շենքի միջանցիկ մուտքով դիմել փախուստի:

 

Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: