Լոռու մարզում բերման է ենթարկվել ապօրինի ծառահատման մեջ կասկածվողը
Հունիսի 21-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Փամբակ գյուղի վարչական տարածքից ապօրինի փայտանյութ ձեռք բերելու և տեղափոխելու կասկածանքով բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Համլետ Ա.-ն «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ մեքենան բեռնված է եղել շուրջ 10խմ փայտանյութով, ինչի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Պարզվել է, որ փայտանյութը Լոռու մարզի Աթան գյուղի հարակից տարածքի անտառից ս/թ փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել է 1980 թ. ծնված Արա Ք.-ն:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն:









