Սաուդյան Արաբիան առաջին անգամ կթույլատրի կին մարզիկներին մասնակցել Օլիմպիական խաղերին
Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը մի հաղորդագրություն է տարածել, համաձայն որի կին մարզիկներին առաջին անգամ կթույլատրվի մասնակցություն ունենալ Օլիմպիական խաղերին, գրում է «Ալ արաբիա»-ն:
Այս հարցում մեծ ներդրում է ունեցել Միջազգային օլիմպիական կոմիտեն, որը երկարատև բանակցություններ է վարել երկրի իշխանությունների հետ` կանանց մասնակցությունն ապահովելու նպատակով:
Սաուդյան Արաբիային են միացել նաև Կատարն ու Բրունեյը, որոնք ևս համաձայնել են առաջին անգամ կին մարզիկներ ուղարկել հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին:









