Մոտ 100 ամերիկացի զինծառայող կասկածվում է իսլամիստների հետ կապերի մեջ

18:08 • 26.06.12

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) երկրի զինված ուժերում հայտնաբերել է մոտ հարյուր մարդու, որոնք կասկածվում են իսլամիստների հետ կապերի մեջ: Ինչպես հաղորդում է National Public Radio-ն (NPR), այս մասին վկայող տվյալները ներկայացվել են դեռ 2011թ.-ի դեկտեմբերին Կոնգրեսի փակ լսումների ժամանակ, սակայն դրանց մասին հայտնի է դարձել միայն այժմ:


NPR-ի համաձայն` ստուգումն անցկացվել է ոչ միայն զինվորականների, այդ թվում` պահեստայինների, այլև նրանց ընտանիքների անդամների շրջանում: Սպասվում է, որ հետաքննություն կսկսվի նրանցից մոտ 10-ի նկատմամբ, որոնց կողմից վտանգն առավել զգալի է համարվել:

 

Մասնավորապես` ցանկում հայտնված զինվորականները կասկածվում են ահաբեկչությունների նախապատրաստման ու «վտանգավոր դեմքերի» հետ կապերի մեջ: