«Կապեզե»–ի աշխատակիցը կանխել է կալանավորված երիտասարդի ինքնասպանությունը
Այսօր՝ հունիսի 26-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի (ՁՊՎ) աշխատակիցը կանխել է կալանավորված անձի ինքնասպանությունը։
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 00.25–ի սահմաններում ՁՊՎ–ի աշխատակիցը նկատում է, որ թիվ 6-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձում է ինքնասպան լինել 40-ամյա Հայկ Պետրոսյանը։
ՁՊՎ–ի աշխատակիցը, կողմնորոշվելով, կարողանում է փրկել Հ. Պետրոսյանին։
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Պետրոսյանը, որը բնակվում է Երևանի Ռոստովյան 1-ին փողոցում, որպես կասկածյալ մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։









