Թալիբները Պակիստանում 7 զինծառայող են գլխատել

01:02 • 26.06.12

«Թալիբան» շարժման գրոհայինները գերեվարել և գլխատել են Պակիստանի բանակի 7 զինծառայողի, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով DawnNews հեռուստաալիքին:


ԶԼՄ-ների տեղեկություններով, զինծառայողները սպանվել են Աֆղանստանի տարածքից Պակիստան Վերի Դիր շրջան ներթափանցած գրոհայինների կողմից:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են տեղական լրատվամիջոցները, նշյալ գրոհայինների դեմ կիրակի օրը մղած մարտական գործողությունների ընթացքում, տարբեր տվյալներով, 6-8 զինծառայող է և 14 գրոհային է սպանվել։


Սակայն, ինչպես հայտնի է դարձել երկուշաբթի, այդ մարտական գործողությունների ընթացքում 11 զինծառայող անհայտ կորել է: Ենթադրվում է, որ նրանք գերի են վերցվել թալիբների կողմից, և նրանցից 7-ին էլ գլխատել են այսօր: