Տիմոշենկոյի դատը կվերսկսվի Euro 2012-ից հետո

16:17 • 26.06.12

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործով դատական լսումները հետաձգվել են մինչև ֆուտոբլի Եվրոպայի առաջնության ավարտը, գրում է The Guardian-ը:

 

Դատավոր Ստանիսլավ Միսչենկոն որոշման համաձան` Տիմոշենկոն պետք է համապատասխան բուժզննության ենթարկվի` պարզելու համար, թե արդյոք նա ի վիճակի է մասնակցել հուլիսի 12-ին նշանակված լսմանը:

 

Նախկին վարչապետը, ով արդեն դատապարտված է  7 տարվա ազատազրկման` պաշտոնի չարաշահման համար, ներկայումս մեղադրվել է 1990-ական թվականներին «Միավորված էներգահամակարգեր» կազմակերպությունը գլխավորելու ընթացքում հարկերի վճարումից խուսափելու մեջ: