Հայազգի երիտասարդը Կալիֆոռնիայում փորձել փախչել ոստիկաններից և շրջել է մեքենան

00:25 • 26.06.12

Կալիֆոռնիայի 29-ամյա բնակիչ Վարդան Ասլանյանը ոչ սթափ վիճակում մոտ մեկ ժամ փորձել է փախչել ոստիկանությունից՝ վարելով մեքենան 160կմ/ժ արագությամբ:


Խուսափելով ոստիկանությունից, Ասլանյանը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի արդյուքում Mercedes-Benz մակնիշի մեքենան, որում գտնվել են նրա մայրը և երեխան, շրջվել է:


Բարեբախտաբար, ամեն ինչ ավարտվել է առանց զոհերի:


Սակայն ոստիկանությանն ամենից շատ զարմացրել են Ասլանյանի պատասխանները: Հարցին, թե որտեղից է, նա պատասխանել է «Հոլիվուդից, Կալիֆոռնիայից, Երևանից»:

 

Իսկ այն հարցին, թե արդյոք նա օգտագործել է ալկոհոլ կամ թմրանյութ, Ասլանյանը պատասխանել է «Ոչ», երբ ոտիկանությունը կրկնել է հարցը Ասլանյանը պատասխանել հարցով. «Ի՞նչ է թմրանյութը»: