«Վիվա Սել-ՄՏՍ»-ի հաճախորդները հնարավորություն ունեն Opera Mini բրաուզերով անսահմանափակ ինտերնետից օգտվել
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են բջջայինի միջոցով օգտվել ինտերնետից առանց մտահոգվելու օգտագործած ՄԲ-երի մասին: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Պարզապես անհրաժեշտ է ներբեռնել Opera Mini բրաուզերը mini.opera.com կայքից, ակտիվացնել «Opera Mini անսահմանափակ» փաթեթը, հավաքելով *776#, և ընդամենը 1000 դրամի դիմաց ստանալ.
• Անսահմանափակ ինտերնետ` Opera Mini-ի միջոցով կայքեր դիտելու համար (չի ներառում տեսանյութերի դիտումը, ֆայլերի ներբեռնումը, peer-to-peer, FTP, ակնթարթային հաղորդագրությունների ծրագրերի միջոցով շփումը)
• Հավելյալ 15 ՄԲ` վերոնշյալ բացառությունների համար
«Opera Mini անսահմանափակ» փաթեթի վավերականության ժամկետը կազմում է 30 օր, որից հետո, ցանկության դեպքում, հնարավոր է կրկին ակտիվացնել այն: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: Իսկ ընթացիկ փաթեթի չօգտագործած ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` կրկին ուղարկելով *776#:
Հիշեցնենք, որ Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ և թեթև դիտում:
Ծանոթություն.
• «Opera Mini անսահմանափակ» փաթեթից կարող են օգտվել Opera Mini բրաուզերի 4.X, 5.X, 6.X և 7.X տարբերակներից օգտվելիս:
• «Opera Mini անսահմանափակ» փաթեթից չեն կարող օգտվել «18+», «ԵՍ» և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդները:
• «Opera Mini անսահմանափակ» փաթեթից հնարավոր չէ օգտվել պրեմիում կայքեր այցելելիս:
• Ծառայությունը չի գործում ռոումինգում:
• Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:









