Ադրբեջանը խոչընդոտել է վրացի հետազոտողներին նկարահանել Կովկասյան մեծ պատը(տեսանյութ)

12:29 • 26.06.12

Կասպից ծովից մինչև Սև ծով ձգվող Կովկասյան վիթխարի պատը դեռ հին ժամանակներից արժանացել է ականատեսների, գիտնականների ու ճանապարհորդողների հիացմունքին: Ո՞վ, ե՞րբ և ինչո՞ւ է կառուցել այդ վիթխարի շինությունը, մինչ այսօր գիտնականները չունեն միանշանակ պատասխան:

 

«Անհայտ Կովկաս» նախագծի հետազոտական խումբը փորձել է լույս սփռել այս բացառիկ ճարտարապետական կառույցի պատմության վրա, որը, ըստ ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումայի, համարվում էր Չինական պատի մրցակիցը:


Ինչպես նկարահանող խմբի ղեկավար Զուրաբ Դվալին է պատմել apsny.ge-ին, Ադրբեջանում նկարահանումների ժամանակ, մասնավորապես` այսպես կոչված` Բելաքանի պատի մոտ, ադրբեջանական կողմի մեղքով առաջացել են որոշակի խնդիրներ: Ըստ Դվալիի` ադրբեջանցի չինովնիկներն անհասկանալի պատճառներով խոչընդոտել են նկարահանումներին:

 

Թե ինչ է ստացվել արդյունքում, կարելի է տեսնել վավերագրական ֆիլմում: