Երևան–Սպիտակ ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա 2 տուժած
Հունիսի 27-ին՝ ժամը 02.20–ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ–ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 299 համարանիշի ավտոմեքենան (վարորդ, 1991 թ. ծնված Ն. Սարգսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով նա և ուղևոր Գ. Ուռուսյանը, մինչ հրշեջ–փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են սպիտակ քաղաքի հիվանդանոց:
Հրշեջ–փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը: Բժիշկները Ն. Սարգսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ուռուսյանինը` ծանր:









