Alaed-բեռնանավի ռազմատեխնիկան Սիրիա կհասցվի օդային ճանապարհով
Ռուսաստանը ամեն դեպքում կիրականացնի Սիրիայի առջև իր պայմանագրային պարտավորությունները և այդ երկիր կհասցնի Alaed բեռնանավի վրա գտնվող ուղղաթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերը: Նման հայտարարություն էր արել ռազմա-դիվանագիտական աղբյուրը Մոսկվայից:
«Երեք Մի-25 ուղղաթիռ և ՀՕՊ միջոցները կարող են հեշտությամբ Սիրիա հասցվել օդային ճանապարհով», - ասել է «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով, Alaed-ի բեռի այլընտրանքային ճանապարհով տեղափոխելու հարցը կարող է լուծվել մոտ ժամակներում:
«Ռուսաստանը, ամեն դեպքում, պետք է իրականացնի իր պարտավորությունները: Սակայն ամեն բան կախված կլինի նրանից, թե կկարողանանք մենք դիմադրել Արևմուտքի ճնշմանը, որը պահանջում է դադարեցնել Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը», - ասել է զրուցակիցը:
Նրա խոսքով, դեռևս տվյալ հարցում ՌԴ-ն կոշտ դիրքորոշում է գրավել և մտադիր չէ Արևմուտքի ճնշման ներքո զիջումների գնալ:
Հիշեցնենք, որ ինչպես հունիսի 22-ին հաղորդում էր «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով բարձրաստիճան ռազմա-քաղաքական աղբյուրին, Alaed նավը Մուրմանսկից դուրս գալով մինչև Սիրիայի Տարտուս նավահանգիստ անցումը պարտադիր կերպով ուղեկցվելու էր` տարատեսակ սադրանքներից խուսափելու համար:
«Առանձին նավարկության ժամանակ նավի հետ կարող է ինչ-որ տհաճ իրադարձություն պատահել, որը «կվերագրեն» ինչ-որ ծովահենների կամ ծովային տարերային աղետի, այդ պատճառով Alaed-ը ինչպես վկաների, այնպես էլ օպերատիվ օգնություն տրամադրելու կարիք ունի»,- նշել էր գործակալության զրուցակիցը:
Միևնույն ժամանակ նշվում էր, որ Alaed-ը չի ուղեկցվի ռազմական կամ ՌԴ ՌԾՈւ-ի որևէ այլ նավով, որպեսզի ՌԴ ՌԾՈւ-ն ավելորդ անգամ ոչ միանշանակ իրավիճակում չհայտնվի:









