Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում կանցկացվի հերթական մշտադիտարկումը
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հունիսի 28-ին Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում` Ադրբեջանի Ղազախի շրջանի Մեզեմլի գյուղից 2.5 կմ արևելք ընկած հատվածում, կանցկացվի ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը:
Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ադրբեջանական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական օգնական Ուիլյամ Փրայորը և նրա դաշտային օգնական Ժիրի Աբերլեն:
Հայկական կողմից առաքելությանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչն ու Խրիստո Խրիստովը:









