Բանգլադեշում բնական աղետների զոհ է դարձել 70 մարդ
Բանգլադեշում մոլեգնող ջրհեղեղների և սողանքների հետևանքով 70 մարդ զոհվել, ևս 150-ն անհետ կորած են, հաղորդում է Reuters-ը:
Բնական աղետների պատճառ են դարձել մի քանի շաբաթ շարունակվող անձրևները, որոնք, ըստ մասնագետների, ամենահորդառատն են վերջին մի քանի տարիների ընթացքում:
Աղետից առավել շատ է տուժել Չիտագոնգ քաղաքը, որտեղ տների մեծ մասը մնացել են սողանքի տակ, իսկ 300-ից ավեկի բնակիչներ տարհանվել են ավելի ապահով վայրեր:
Սողանքների պատճառով անացանելի են դարձել դեպի Հնդկաստան և Մյանմա ճանապարհները, ինչպես նաև ժամանակավորապես կասեցվել է Չիտագոգի օդանավակայանի և երկաթուղու աշխատանքը:









