Լեգենդար ջազմեն Ուրի Քեյնը Երևանում կներկայացնի իր «Զվարճանք» ստեղծագործությունը
Այսօր հունիսի 27-ին Հայաստանի Պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր ժազմեններից մեկը` կոմպոզիտոր, դասական երաժշտության մեկնաբան, «Գրեմմի»-ի դափնեկիր Ուրի Քեյնը:
Նրան մեծ հռչակ են բերել Վագների, Բեթհովենի, Բախի, Մալերի և Շումանի ստեղծագործությունները, որոնք նա կատարել է իրեն բնորոշ ոճով:
Այսօրվա համերգի ծրագրում, որը կղեկավարի դիրիժոր և Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահագն Մարտիրոսյանը, կհնչեն Կոմիտասի, Սերգեյ Ասլամազյանի և Անտոնինա Դվորժեկի ստեղծագործությունները:
Մեր թղթակցի այն հարցին` թե արդյո՞ք ծանոթ է նա Կոմիտասի ստեղծագործություններին, Քեյնն ասել է, որ ոչ, սակայն դեմ չի լինի դրանք իր ծրագրում ներառելուց:
Նշենք, որ Երևանում կկայանա Քեյնի` «Զվարճանք» անվամբ ստեղծագործության պրեմիերան:
Հայտնի ջազային դաշնակահար և կոմպոզիտոր Ուրի Քեյնը ծնվել է 1956թ.-ին Ֆիլադելֆիայում: Հանդես է եկել այնպիսի հայտնի կատարողների հետ ինչպիսիք են` ջազմեն Ֆիլի Ջոն, սաքսաֆոնահար Հենք Մոբլին, հարվածային Միկի Ռոկերը:










