«Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքից բերման են ենթարկել թմրամոլի

12:45 • 27.06.12

Հունիսի 26-ին, ժամը 12.30-ին, Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, նույն օրը, ժամը 15.20-ին, «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքից բաժանմունք բերման են ենթարկել նախկինում 4 անգամ դատված, 1964 թ. ծնված Արտյոմ Ա.-ին։

 

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ վերջինիս մոտ խուզարկությամբ գուլպայի միջից հայտնաբերվել է 6 մլ տարողության ներարկիչ` 2 մլ ծավալով դեղնավուն հեղուկ զանգվածով:

 

Արտյոմ Ա.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, «Պենտալգին-պ» դեղամիջոցից ու բենզինի և այլ նյութերի խառնուրդից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է անձամբ` հետագա օգտագործման համար:

 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: