ԵՄ-ն Արևելյան գործընկերության երկրների համար նոր ծրագիր է ընդունել

12:54 • 27.06.12

Եվրամիությունն Արևելյան գործընկերության անդամ երկրների ինտեգրման ու համագործակցության վերաբերյալ նոր ծրագիր է ընդունել:


Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, EaPIC` Արևելյան գործընկերության ինտեգրման ու համագործակցության վերաբերյալ ծրագիրն ընդգրկում է 2012-2013 թթ., իսկ ծրագրի բյուջեն 130 մլն եվրո է:


Ծրագրի հիմնական նպատակն Արևելյան գործընկերության երկրներում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև տնտեսական զարգացմանն աջակցելն է, որը ենթադրում է այդ երկրներում ինստիտուցիոնալ ու ոլորտային բարեփոխումներին աջակցության մեծացում:

 

Նշվում է, որ ծրագիրը կաջակցի նախաձեռնություններին` հաշվի առնելով ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր երկրի կարիքները: