Եգիպտոսի նախագահի կինը հրաժարվել է Առաջին տիկնոջ կոչումից

17:13 • 27.06.12

Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մուրսիի կինը` Նագալա Մահմուդը, հրաժարվել է Առաջին տիկնոջ կոչումից, քանի որ չի ցանկանում նմանվել իրեն նախորդած առաջին տիկիններին և նախընտրում է, որպեսզի իրեն դիմեն որպես «Եգիպտոսի առաջին ծառա», գրում է «Ալ արաբիա»-ն:

 

«Իսլամը որևէ տարբերություն չի դնում, չի զատում մի կնոջը մյուսից: Մենք բոլորս էլ եգիպտոսցիներ ենք և պետք է միավորված լինենք հանուն ազգի»,- ասել է Մահմուդը: 

Նա նաև նշել է, որ կցանկանար, որ իրեն դիմեին Ում Ահմեդ (Ահմեդի մայր)` իր ավագ որդու անունով կամ «հաջա», ինչպես դիմում են դեպի Մեքքա ուխտագնացություն կատարած կանանց:

 

Հասարակության մեջ լուրջ քննարկումների տեղիք է տվել նաև Մահմուդի գլխաշոր կրելու փաստը, քանի որ երկրի նախկին առաջին տիկիններն ավելի «արևմտյան» և ժամանակակից են հագնվել: