Հնդկաստանում գորտերի են ամուսնացրել, որ անձրև գա
Հնդկական Թաքաթպուր գյուղի բնակիչները երկու գորտի են ամուսնացրել: Տեղացիները վստահ են, որ այս անսովոր ավանդույթը կարող է «անձրև բերել», տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
Ամուսնական արարողությունն ընթացել է մեծ շուքով, որին բազմաթիվ երեխաներ ու տարեցներ են մասնակցել: «Սիրահար զույգին» ներկել են տարբեր գույներով ու զարդարել ծաղիկներով, իսկ էգ գորտի գլխին խորհրդանշական կարմիր փոշի են ցանել:
Արարողությունից հետո նորապսակներին տարել են գետափ ու բաց թողել, որտեղ նրանք «անցկացրել են իրենց մեղրամիսը»:
Հավելենք, որ Հնդկաստանի համար սա այնքան էլ արտասովոր միջոցառում չէ, բամբակի մշակությամբ զբաղվող բազմաթիվ ընտանիքներ համոզված են, որ կենդանիների ամուսնություններն իրենց անձրև «կպարգևեն»: Պատահական չէ, որ Հնդկաստանում բացի գորտերից էշերի և այլ խոշոր եղջերավոր անասունների են ամուսնացնում:









