Գերմանիայի դատարանը արգելել է ծիսական թլպատումը
Գերմանիայում Քյոլնի շրջանային դատարանը արգելել է թլպատման ծիսակարգը, սահմանելով, որ անչափահաս տղաների «ամբողջական մարմնի» իրավունքը օրենսդրորեն ավելի ծանրակշիռ է քան նրանց ծնողների կրոնական համոզմունքները, հաղորդում է BBC-ն:
Դատարանի որոշմամբ, թլպատումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է առողջության պահպանման նպատակներով:
Որոշումը Գերմանիայի իսլամական և հրեական համայնքների ցասումն է առաջ բերել: Իսլամում և հուդայականությունում մանուկ հասակում թլպատությունը կարևորագույն կրոնական ծիսակարգերից է համարվում:
Դատարանը նման որոշում է կայացրել անբարեխիղճ իրականացված գործողությունից հետո, որի պատճառով մուսուլմանական ընտանիքի 4-ամյա տղայի առողջությունը վատացել էր և հետագա բուժման կարիք էր առաջացել:









