Սիրիայում հարձակվել են իշխանամետ հեռուստակայանի վրա. կան զոհեր

11:35 • 27.06.12

Սիրիայում զինված անձինք հարձակվել են հեռուստաալիքներից մեկի՝ Ikhbariya TV-ի վրա և սպանել 3 աշխատակցի, հայտնում է «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությունը:

 

Ikhbariya TV-ի գրասենյակը գտնվում է Դրուշա քաղաքում է՝ Դամասկոսից 20 կմ հարավ: Հեռուստաընկերության տարածքում նաև պայթեցումներ են արվել:

 

Ikhbariya-ն հայտնի է Բաշար ալ-Ասադին ցուցաբերվող մեդիաաջակցությամբ: