Հրազդանի բնակիչը կորել է դաշտում. ընթանում են որոնողական աշխատանքներ
Հունիսի 26-ին՝ ժամը 10.20-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում կորել է Հրազդանի Երևանյան խճուղու 2-րդ նրբանցքի թիվ 131 տան բնակիչ` 1950 թ. ծնված Ռաֆիկ Գյուրջյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարար, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Ժամը 21.10-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն առավոտյան:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:









