Իսրայելում Հոլոքոստը վերապրած կանանց գեղեցկության մրցույթ կանցկացվի

15:41 • 27.06.12

Հրեական «Յադ էզրա լե խավեր» կազմակերպությունն Իսրայելում առաջին անգամ գեղեցկության մրցույթ կանցկացնի, որին կմասնակցեն Հոլոքոստը վերապրած կանայք, տեղեկացնում է newsru.co.il կայքը:

 

Ինչպես նշել են մրցույթի կազմակերպիչները` 65 հայտերից ընտրվել են 14-ը, որոնք 78-ից 92 տարեկան կանայք են: Վաղը երեկոյան ընտրված կանայք առաջին անգամ երեկոյան զգեստով բեմահարթակ դուրս կգան:

 

Հաղթողին կպարգևատրի 1979թ.-ի «միսս Իսրայել» Հելի Բեն Դավիդը: Նշվում է, որ տարեց կանանց գեղեցկության մրցույթը ոչ միանշանակ է ընդունվել Իսրայելում, սակայն ընկերության հիմնադիր Շիմոն Սեբագը հայտարարել է, որ իր կարծիքով` այդչափ մեծ ողբերգություն վերապրած կանայք «մեկ րոպե ուրախանալու իրավունք ունեն»: