Մոնտենեգրոն մտադիր է ԵՄ անդամ դառնալ

11:42 • 27.06.12

Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը կողմ են արտահայտվել Մոնտենեգրոյի` կառույցին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելուն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

 

Սպասվում է, որ առաջիկա ուրբաթ Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում այս որոշմանը հավանություն կտան կառույցի անդամ երկրների ու կառավարությունների առաջնորդները:


Այժմ ԵՄ անդամ է նախկին Հարավսլավիայի ընդամենը մեկ հանրապետություն` Սլովենիան: Խորվաթիան, ինչպես սպասվում է, կմիանա կառույցին հաջորդ տարի, Մակեդոնիայի հետ այդ մասին բանակցություններ են տարվում:


ԵՄ անդամ դառնալու պաշտոնական թեկնածու է նաև Սերբիան: Բոսնիա-Հերցեգովինային, ինչպես նաև Կոսովոյին կառույցը համարում է պոտենցիալ թեկնածու, սակայն այս երկրները դեռ հայտ չեն ներկայացրել ԵՄ-ին: