«Իմ քեռի Ռաֆայելը»` հայկական հերոսով առաջին ամերիկյան ֆիլմը մեծ էկրան կբարձրանա

11:49 • 27.06.12

«Իմ քեռի Ռաֆայելը» ընտանեկան կատակերգությունը, որի գլխավոր հերոսը հայ է, սպտեմբերի 21-ին ԱՄՆ-ի և Կանադայի մի քանի քաղաքներում մեծ էկրան կբարձրանա, տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:

 

Ֆիլմում նկարահանվել են Միսի Փեյլը, Ջոն Մայքլ Հիգգինսը, Էնթոնի Քլարքը, Ջո Լո Տրուլոն, Ռեյչլ Բլանշարը և այլք:
Ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգի նախկին պրոտեժե Մարկ Ֆուսկոն է: Նշվում է, որ սա առաջին Ամերիկյան արտադրության կատագերությունն է, որտեղ գլխավոր հերոսը հայ է:

 

«Շատ հազվադեպ է պատահում, երբ հանդիպում ես այնպիսի ֆիլմի որը բոլոր ուղղություններով իր նպատակակետին է հասնում և հանդիսատեսի ջերմ համակրանքն է վայելում»,- ասել է Slater Brothers Entertainment ընկերության ղեկավարը, որը Rocky Mountain Pictures-ի հետ համատեղ ֆիլմի տարածողն է հանդիսանում: