Վրաց-ռուսական հարաբերությունները կկարգավորվեն ավելի արագ, քան կարող էինք մտածել. Սաակաշվիլի

10:16 • 27.06.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ստամբուլում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գագաթնաժողովի ժամանակ վստահություն է հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կկարգավորեվն շատ ավելի շուտ քան ակնկալվում է:


«Կարծում եմ` դա տեղի կունենա ավելի արագ, քան մենք կարող էինք մտածել ու պատկերացնել»,- ադրբեջանական Trend գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը։ 


Սաակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը «Ռուսաստանին չի վերաբերվում որպես թշնամու, չնայած նրա կողմից Վրաստանի տարածքների գրավմանը»:

«Մենք աջակցել ենք Ռուսաստանին Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության ճանապարհին: Մենք անայցագրային ռեժիմ ենք սահմանել ՌԴ քաղաքացիների համար, ինչը նույնպես լուրջ ուղերձ էր ռուս քաղաքացիներին»,- ասել է նա:


Սաակաշվիլին հայտնել է, որ Վրաստանն էլեկտրաէներգիա է մատակարարում Ռուսաստանին, իսկ երբ վերջինս դուրս բերի զորքը Վրաստանից, իսկ դա, նրա խոսքով, շուտով անպայման տեղի կունենա, ապա վրաց-ռուսական հարաբերություններն անմիջապես կկարգավորվեն: