Բրոդվեյում Շերին նվիրված մյուզիքլ կբեմադրվի

09:21 • 27.06.12

Բրոդվեյում կբեմադրվի հայազգի  հայտնի երգչուհի Շերի (Շերիլին Սարգսյան) կենսագրությանը նվիրված մյուզիքլ, այս մասին Twitter-ի իր էջում գրել է անձամբ երգչուհին:

Նրա խոսքով` ներկայացման մեջ կհնչեն իր ստեղծագործությունները (դեռ երգչուհին չի մանրամասնել, թե կոնկրետ որ երգերը):


Ըստ նրա` բեմում կլինեն երեք տարբեր Շերեր, ի դեպ, միաժամանակ: Թե ովքեր հանդես կգան դերերում, հայտնի չէ: Նրանք միմյանց հետ երկխոսության մեջ կմտնեն ու միասին կերգեն:

The Wrap կայքէջի համաձայն` Շերի ներկայացուցիչ Ռիզա Շապիրոն հաստատել է մյուզիքլի ստեղծման մասին լուրը: Սակայն նա չի նշել պրեմիերայի ամսաթիվը: Շապիրոյի խոսքով` ներկայացման բեմադրման աշխատանքները կարող են տևել տարիներ:

Շերը սկսել է իր կարիերան 1960-ականներին: Երաժշտությունից բացի, նա նկարահանվել է նաև ֆիլմերում` «Ջրահարսերը», «Իստուիքյան կախարդներ» և այլն: