Ավստրալական կղզու ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել

08:46 • 27.06.12

Ավստրալական Սուրբ Ծննդյան կղզու ափերից մոտ 200 կմ հեռավորության վրա անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հաջողվել է փրկել 123 ներգաղթյալի: Ճշտված տեղեկություններով, որոնք մեջբերում է The Sydney Morning Herald-ը, նավի վրա եղել է մինչև 133 ուղևոր: Ավելի վաղ հաղորդվում էր մոտ 150 ուղևորի մասին:

Գործակալությունը նշում է, որ անօրինական ներգաղթյալներով նավերի մեծ մասն Ավստրալիա է ուղևորվում Ինդոնեզիայից կամ Շրի Լանկայից:

Հունիսի 21-ին Սուրբ Ծննդյան կղզու մոտ խորտակվել էր 200 փախստականի տեղափոխող ևս մեկ նավ: Փրկել հաջողվել էր մոտ կեսին: