Թբիլիսիի վարսավիրանոցներից մեկը ցանկանում են անվանափոխել` «ընդդիմադիր» անվան պատճառով

11:57 • 27.06.12

Թբիլիսիի Ազատության հրապարակում գտնվող «Օցնեբա» («Երազանք») գեղեցկության սրահի անունը պահանջում են փոխել, հայտնում է vz.ru-ն: Ինչպես գրում է «Քվելա սիախլե» («Բոլոր լուրերը») թերթը, գեղեցկության սրահ են այցելել տեղական իշխանությունների ներկայացուցիչները և հայտարարել, որ սրահի անունն ասոցացվում է ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիայի անվան հետ:

 

Սակայն վարսավիրանոցի տերերը հրաժարվել են անվանափոխությունից` հայտարարելով, որ այն նման անվամբ գործում է երկար տարիներ: