Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ամբիոնը նոր վարիչ ունի

12:58 • 27.06.12

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (ԼԱԿՀ) Հայագիտության ամբիոնի ղեկավարի պաշտոնում Ռիչարդ Հովհաննիսյանին կփոխարինի մրցանակների արժանացած երիտասարդ պատմաբան Սեպուհ Դեվիդ Ասլանյանը, հայտնում է Armenian Weekly-ն:

 

«Մարտահրավեր էր գտնել մի գիտնականի, որը մի օր կկարողանար փոխարինել Ռիչարդ Հովհանիսսյանին», - նոր նշանակման առիթով ասել է ԼԱԿՀ-ի Պատմության ֆակուլտետի ղեկավար Դեվիդ Մայերսը:

 

Սեպուհ Ասլանյանը ծնվել և մեծացել է Եթովպիայում Օսմանյան կայսրությունից գաղթած հայերի ընտանիքում: Նրա մայրական պապը ստեղծել է Եթովպիայի առաջին մասնավոր տպագրատունը 1931-ին: Ասլանյանների ընտանիքը ԱՄՆ է գաղթել 1976-ին եթովպական հեղափոխությունից հետո: ԼԱԿՀ-ում հայտնվելուց առաջ Ասլանյանը դասավանդել է Կալիֆորնիայի պետական, Քորնելի, Միչիգանի համալսարաններում և Ուիթմանի քոլեջում: Նա համարվում է այն քիչ գիտնականներից մեկը, ովքեր տիրապետում են Ջուղայի խոսվածքին: Հեղինակել է «Նոր Ջուղայի հայ առևտրականների համաշխարհային առևտրային ցանցը» աշխատությունը (2011թ.):

 

Ռիչարդ Հովհաննիսյանը ԼԱԿՀ-ից թոշակի էր անցել անցած տարի՝ 50 տարվա աշխատանքից հետո: