Դամասկոսում իրավիճակը ծայրաստիճան բարդանում է. ՄԱԿ-ի խաղաղապահներ

01:26 • 27.06.12

ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Էրվե Լադսուսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ Սիրիայում իրավիճակը կտրուկ վատացել է: Նրա խոսքով, խաղաղ բնակչությունը գնալով ավելի մեծ վտանգի է ենթարկվում, իսկ ՄԱԿ-ի դիտորդները չեն կարողանում շարունակել աշխատանքը, հաղորդում է BBC-ն:


Լադսուսի հայտարարությունը հնչել է Բաշար Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև Դամասկոսի արվարձանում հունիսի 26-ին տեղի ունեցած ինտենսիվ բախումներից հետո:


Սիրիայի պետական լրատվամիջոցները և ընդդիմությունը հաղորդում են երկու կողմերում եղած տասնյակ զոհերի մասին:


Միևնույն ժամանակ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ վերսկսում է աշխատանքները Հոմսի կենտրոնական շրջաններում, որ փորձի կազմակերպել շարունակվող մարտական գործողությունների հետևանքով քաղաքում արգելափակված մարդկանց տարհանումը: