«Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել գոլդ համարանիշով «Գրանդ Չերոկի»-ն ու «Նիսան Տիդա»-ն (լուսանկարներ, տեսանյութ)

10:14 • 27.06.12

Այսօր՝ հունիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 6.30-ի սահմաններում Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 35-ամյա Արամ Ավագյանի վարած «Նիսան Տիդա» մակնիշի 90 AA 777 համարանիշի և Դավիթաշեն 3-րդ փողոցի բնակիչ 57-ամյա Էդուարդ Վարդանյանի կողմից վարած «Գրանդ Չերոկի» մակնիշի 86 ՕՕ 888 համարանիշի մեքենաները:



Բախման հետևանքով «Գրանդ Չերոկին» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել մայթին:

Դեպքի վայր ժամանծ շտապ օգնության բրիգադը առաջին բուժօգնությունն է ցուցաբերել «Գրանդ Չերոկիի» վարորդին, ինչից հետո վարորդները հայտնել են, որ լուրջ վնասվածքներ չունեն և հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Արթուր Թորոսյանի գլխավորությամբ:



Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Տիգրան Պողոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Ժամանել էին նաև ապահովագրակ ընկերության ներկայացուցիչները:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի