Նորվեգիայում հոգեբուժական մեկուսարան կկառուցվի Բրեյվիկի համար

18:32 • 27.06.12

Նորվեգիայի Առողջապահության վարչությունը որոշում է ընդունել հատուկ Անդրես Բրեյվիկի համար Օսլոի «Իլա» բանտում հատուկ հոգեբուժական մեկուսարան կառուցելու մասին, հաղորդում է Associated Press-ը:

 

33-ամյա Բրեյվիկն այդ բանտում է պահվում անցյալ տարվա հուլիսի 22-ից` 77 մարդու կյանք խլած ահաբեկչությունների իրականցումից հետո:

 

Նույնիսկ եթե դատարանն ահաբեկչին անմեղսունակ ճանաչի, այնուամենայնիվ նա ստիպված կլինի մնալ բանտում` հատուկ իր համար ստեղծված մեկուսարանում:

 

Բրեյվիկի հոգեկան վիճակի վերաբերյալ որոշումն ընդունվելու է այս տարվա օգոստոսի 24-ին: