Ադրբեջանական սադրանքները սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սարգսյանը Բրյուսել կատարած այցի շրջանակներում ելույթ է ունեցել Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի ընթացքում և ասել, որ Ադրբեջանի սադրանքները սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը և կասկածի տակ դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչը նա մտահոգիչ է համարել:
Սերժ Սարգսյանն անդրադարձել նաև է ԼՂ հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջնորդվել ընդունված սկզբունքներով:
Ըստ նրա, նախագահների համատեղ հայտարարությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն ապագա չունի:
ՀՀ նախագահը նաև անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների տարբեր ոլորտներին, մասնավորապես Եվրոպական առևտրատնտեսական և ֆինանսական ինտեգրման գործընթացներին:
Նա նշել է, որ եվրոյի ձախողումն անկանխատեսելի սպառնալիք է ոչ միայն Եվրոպայի ապագայի, կամ հարևանների ինտեգրացիոն գործընթացների, այլև համաշխարհային ողջ տնտեսության համար:
Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվում է այսօր:









