Չինաստանում տատը կտրել է 8-ամսական թոռնուհու ձեռքերը
Չինաստանի Շանդոնգ գավառում տատը կտրել է 8-ամսական երեխայի ձեռքերը: Միջադեպը տեղի է ուեցել այն ժամանակ, երբ երեխայի ծնողները աշխատանքի վայրում էին, - գրում է The Dailymail-ը:
Դրդապատճառները դեռևս հայտնի չեն, քանի որ տատը կոմայի մեջ է. միջադեպից հետո նա փորձել է ինքնասպան լինել:
Աշխատանքից վերադառնալով և հայտնաբերելով այս սարսափելի տեսարանը, մայրը երեխային հասցրել է հիվանդանոց, այնուհետև զանգել ամուսնուն, որպեսզի նա բերի երեխայի ձեռքերը:
12 ժամ տևած վիրահատությունը հաջող է անցել, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք երեխայի ձեռքերը կգործեն, թե ոչ:









