Միանգամից 3 պայթյուն Բաղդադում. 14 զոհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը վնասվածք ստացել, տեղեկացնում է «ԱՍոշեյթիդ Փրես»-ը:
Իրավապահների հաղորդմամբ` առաջին պայթունը որոտացե լէ սունիներով բնակեցված հյուսիսային Թաջի թաղամասում` կառավարական մի շենքի դիմաց, որի հետևանքով 9 մարդ զոհվել է ևս 23-ը` վնասվածք ստացել:
Մի քանի ժամ անց, արդեն շիաներով բնակեցված հատվածում է պայթյուն տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 8-ը ` վիրավորվել:
Ավելի ուշ Բաղդադի արևմտյան մասի շուկաներից մեկում ևս մեկ պայթյուն է իրականացվել. այս դեպքում զոհվել է 3 մարդ, ևս 21-ը վնասվածք են ստացել:
Իրավապահները գաղտնի են պահում ահաբեկչության պատասխանատուների անունները, նշելով, որ դրանք հրապարակելու իրավասություն դեռ չունեն:









