Մերկ չինուհին պառկել է շտապօգնության մեքենայի տակ՝ թույլ չտալով ամուսնու սիրուհուն հասցնել հիվանդանոց (լուսանկարներ)

00:42 • 28.06.12

Չինաստանի Շանդոնգ գավառի բնակչուհի 38-ամյա Զան Շիհը միտումնավոր վրաերթի է ենթարկել ամուսնու սիրուհուն և նրա 4-ամյա աղջկան, իսկ երբ ժամանել է շտապօգնության մեքենան, կինը մերկացել և պառկել է մեքենայի տակ, որպեսզի խոչընդոտի ամուսնու սիրուհուն հիվանդանոց տեղափոխելուն, գրում է The Dailymail-ը:

 

«Նա ամեն ինչ արեց, որպեսզի ոչ ոք չկարողա առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածներին», - ասել է ոստիկանության աշխատակիցը:

 

Կինը նույնիսկ հարվածել է շտապօգնության աշխատակցին. ով վայր է գցել երեխային. ավելի ուշ երեխան մահացել է:

Այժմ Շիհը մեղադրվում է սպանության մեջ: Եթե նրա մեղքը ապացուցվի, նրան սպասվում է մահապատիժ: