Շվեյցարացուն հեռացրել են կուսակցությունից` մուսուլմանների դեմ «Ճենապակյա գիշեր» իրականացնելու կոչի համար

10:40 • 28.06.12

Շվեյցարացի քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյուլերը հեռացվել է Ազգային կուսակցությունից հակաիսլամական կոչի համար, հայտնում է The Local-ը: Նա @dailytalk-ում գրել էր «Ճենապակյա գիշերվա» (նացիստական Գերմանիայում հրեաների ջարդը) կրկնության անհրաժեշտության մասին, սակայն այս անգամ ոչ թե հրեաների, այլ մուսուլմանների դեմ:

«Հնարավոր է` մեզ կրկի՞ն անհրաժեշտ է «Ճենապակյա գիշեր»…սակայն այս անգամ մզկիթներում»,- հունիսի 24-ին գրել էր արդեն նախկին կուսակցականը:

 

Նրա կոչ- հաղորդագրությունը քննադատել են նաև կուսակիցները:Շվեյցարիայի ազգային կուսակցության հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք չեն տանի «հակակրելի» դիկտատոր Հիտլերի հետ և ոչ մի համեմատություն:

 

Մյուլերի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Սակայն նա հերքում է կատարվածը` նշելով, որ կապ չունի հաղորդագրության հետ և որ դա նրա ձեռքի գործը չէ: Սակայն հաստատվել է, որ հաղորդագրությունն ուղարկվել է հենց նրա համակարգչից: