Դամասկոսում պայթյուն է որոտացել

15:28 • 28.06.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` Արդարադատության պալատի ավտոկայանատեղի մոտ հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով ողջ քաղաքը հայտնվել է ծխի մեջ, հաղորդում է Reuters-ը:

 

Տուժածների և զոհերի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չկա:

 

Վերջին ամիսների ընթացքում Սիրայում բազմաթիվ պայթյուններ են տեղի ունեցել, որոնք մի քանի տասնյակ մարդկանց կյանք են խլել: Հիմնականում դրանց թիրախում են եղել նախագահ Բաշար ալա Ասադին հավատարիմ անվտանգության գործակալությունները:

 

Պայթյուններից ամենաարյունալին տեղի է ունեցել անցյալ ամիս և դարձել է 55 մարդու մահվան պատճառ: