15 տարի Եգիպտոսի նախկին նախարարին՝ Իսրայելին ցածր գնով գազ վաճառելու համար
Եգիպտոսի նախկին կառավարության նախարար Սամեխ Ֆախին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Իսրայելին միտումնավոր նվազեցված գնով գազ վաճառելու և հասարակական հիմնադրամների միջոցները վատնելու համար, հաղորդում է BBC-ն:
Եգիպտական դատախազության պնդմամբ, շուկայականից ցածր գնով Իսրայելին գազ արտահանելու հետևանքով Եգիպտոսին մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է հասցվել:
Համանման պատիժ է ստացել նաև գործարար Հուսեյն Սալեմը: Դատարանը մեղադրական որոշում է կայացրել մեղադրյալի երկրից բացակայելու պարագայում:
Եգիպտական գազը Իսրայելին է վաճառվել Հուսեյն Սալեմին պատկանող ընկերության միջոցով: Նախկին նախագահ Մուբարքաի մերձավորներից մեկը, լինելով գործարար, Հուսեյն Սալեմին հեղափոխությունից հետո փախավ երկրից և այս ընթացքում գտնվում էր Իսպանիայում:
Եգիպտոսում նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել: Իսպանիայում նա ձերբակալվեց անցյալ տարվա ամռանը: Այս ընթացքում Կահիրեն բանակցում էր Մադրիդի հետ՝ Սալեմի տարհանձնման շուրջ:









