Ստեղծվել է սուդոկու խաղի աշխարհի ամենադժվար տարբերակը

11:23 • 28.06.12

Ֆին մաթեմաթիկոս Արտո Ինկալան ներկայացրել է սոդոկու խաղի իր բարդագույն օրինակը, որն ըստ մասնագետի` համարվում է աշխարհի ամենաբարդ տարբերակը, տեղեկացնում է Mirror պարբերականը:

 

Ինկալան նշել է, որ սոդոկուի այս օրինակի վրա աշխատել է շուրջ երկու տարի: Խաղացողներին տրամադրված են հնարավորինս քիչ թվեր, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր նիշ գրելիս տասնյակից ավելի մաթեմատիկական գործողություն է հարկավոր կատարել:

 

Ինկալան իր առաջին բարդ սոդոկուն ստեղծել է դեռ 2006թ-ին, սակայն այդ ժամանակ փորձագետներից ընդամենը 24 ժամ էր պահանջվել խնդիրը լուծելու համար: Սակայն այժմ, ֆին մաթեմատիկոսը խոստացել է, որ դա այդքան էլ հեշտ չի լինի: