Վարչապետը շնորհավորեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

12:45 • 28.06.12

Կառավարության այսօրվա նիստում, ՀՀ Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը հաստատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Ռաֆիկ Գրիգորյանին պաշտոնավարելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ:


«Մենք համոզված ենք, որ պարոն Գրիգորյանը կկարողանա ամբողջությամբ իրականացնել մարզպետի աշխատանքները»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում Գրիգորյանը փոխարինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նվեր Պողոսյանին, ով պաշտոնից ազատվել է ԲՀԿ-ի՝ կոալիցիոն կառավարությանը մաս չկազմելուց հետո:


Նշենք նաև, որ Ռաֆիկ Գրիգորյանը 1999-2003 թթ. եղել է Գեղարքունիքի փոխմարզպետ և վերջինս ծագումով Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղից է: