Կարաչիջին արդարացրել են ցեղասպանության վերաբերյալ 2 մեղադրանքներից մեկով

17:57 • 28.06.12

Նախկին Հարավսլավիայի հարցերով Հաագայի միջազգային տրիբունալն անմեղ է ճանաչել բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաչիջին` 1992 թ.-ին Բոսնիա և Հերցեգովինայի մուսուլմանական բնակչության նկատմամբ իրականցված ցեղասպանության վերաբերյալ 2 մեղադրանքներից մեկով, գրում է The Guardian-ը:

 

Ավելի վաղ` հունիսի 11-ին, Կարաչիջի փաստաբանները դիմել էին տրիբունալին, որպեսզի իրենց պաշտպանյալից հանվեին մի շարք մեղադրանքներ` այդ թվում նաև մարդկության դեմ գործած հանցագործությունների և պատերազմի օրենքների խախտման համար:

 

Փաստաբանները նշել են, որ 1992 թ.-ին Բոսնիա և Հերցեգովինայում սերբերի կողմից ցեղասպանություն չի իրականացվել, ուստի Կարաչիջին մեղադրելու համար բավարար փաստեր չկան: