Դամասկոսի մոտակայքում սպանվել է «Համաս»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում այսօր սպանվել է պաղեստինյան «Համաս» խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչ Քամալ Հուսեյն Գանաջին, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
The Jerusalem Post թերթի համաձայն` նրան անվանում են նաև Քամալ Ռանաջա և Նիզար Աբու Մուջհադ: Նա եղել է «Համաս»-ի առաջնորդ Մահմուդ ալ- Մաբուհի (նա սպանվել է 2010թ.-ին, Դուբայում) տեղակալը:
Խմբավորման կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` մարդասպանը հայտնի չէ: Սակայն խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը (անունը չի հաղորդվում) AFP-ի հետ զրույցում ասել է, որ սպանության ետևում կանգնած են Իսրայելի հատուկ ծառայությունները` «Մոսադ»-ը:









