Շվեյցարիայում մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատերը
Շվեյցարիայում 101 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատերը` Ուոլթեր Հեֆները, հայտնում է Bloomberg Businessweek-ը: Հեֆները մահացել է հունիսի 19-ին, սակայն մահվան մասին հայտնի է դարձել միայն այսօր: Մինչև վերջին օրը նա պարբերաբար այցելել է Ցյուրիխում գտնվող իր ընկերության գրասենյակ:
Նրա կարողությունը 2012թ.-ի մարտի դրությամբ գնահատվել է 4.3 մլրդ դոլար:
Amag Automobil und Motoren AG ընկերությունը նա հիմնել է 1945թ.-ին: Այն զբաղվում է Audi և Volkswagen ավտոմեքենաների ներկրմամբ: Բացի այդ, Հեֆները համարվում է ծրագրային ապահովման մշակման ոլորտում մասնագիտացած CA ընկերության խոշոր մասնավոր բաժնետերը:
Forbes-ի կազմած` աշխարհի միլիարդատերերի ցանկում նա զբաղեցնում է 248-րդ տեղը: Նրա մահից հետո, աշխարհի ամենատարեց միլիարդատերն է համարվում 96-ամյա Դևիդ Ռոքֆելլերը, ում կարողությունը գնահատվում է 2.5 մլրդ դոլար:









